Մատչելի հղումներ

Աբորտներն արգելելու մասին Թեքսասում ընդունված օրենքը` Գերագույն դատարանում


ԱՄՆ-ի Գերագույն դատարանը պետք է կայացնի որոշում այն մասին, թե արդյոք հղիությունն ընդհատելու կանանց հնարավորությունները սահմանափակելու մասին Թեքսաս նահանգում ընդունված օրենքն ունի իրավական հիմք, թե ոչ:

Թեքսասում ընդունված օրենքում ամենավիճահարույց կետը, որն արժանացել է մեծ քննադատության, այն է, որը քաղաքացիներին թույլ է տալիս դրամական պարգեւատրումների դիմաց տեղեկություններ հաղորդել այն բժիշկների մասին, որոնք իրականացնում են արհեստական վիժեցումներ: Արհեստական վիժեցումների կողմնակիցներն ասում են, թե այն ոտնահարում է 1973 թվականի օրենքը, որով հղիության ընդհատումը համարվում է սահմանադրական իրավունք:

‘’Սենատի 8-րդ օրինագիծն արգելում է հղիության ընդհատումը վեց շաբաթից հետո, որը խախտում է 73 թվականի օրենքը’’, ասում է Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դասախոս Քիարա Բրիջիսը, ում խոսքերով այս օրենքը սահմանում է աբորտի գրեթե ամբողջական արգելք՝ արգելելով հղիության արհեստական ընդհատումը մինչև նույնիսկ շատերը չեն էլ իմանում, որ հղի են: ‘’Հետևաբար այս օրենքը հակասահմանադրական է’’, ասում է նա։

Օրենքը, որն ուժի մեջ է Թեքսասում ավելի քան երկու ամիս, արագացված լսումների է ենթարկվում ԱՄՆ-ի Գերագույն դատարանում:

Հղիությունը դադարեցնելու իրավունքների հակառակորդներն ասում են, որ Թեքսասում ընդունված օրենքը, որն արգելում է աբորտները, կարևոր քայլ է մարդու կյանքի իրավունքի պաշտպանության գործում:

Հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է դաշնային օրենքներն այն մասին, որոնց համաձայն երաշխավորվում է աբորտի սահմանադրական իրավունքը:

Եվ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը պատրաստվում է Թեքսասում ընդունված հակասական օրենքի շուրջ լսումների երկրորդ փուլն անցկացնել հաջորդ շաբաթ:

XS
SM
MD
LG