ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կչեղարկի աբորտներ իրականացնելու իրավունքի մասին 50 տարվա վաղեմություն ունեցող դատարանի որոշումը: Այս մասին է ասված որոշման նախագծում, որը հայտնվել է Politico թերթի տրամադրության տակ:
Փաստաթղթում ասվում է, որ հղիության արհեստական ընդհատման հարցը պետք է որոշեն ժողովրդի ներկայացուցիչները. տեխնիկապես դա կնշանակի, որ որոշումը կտեղափոխվի նահանգի օրենսդիր մարմինների մակարդակ։
1973թ.-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռորոշ որոշում էր կայացրել Ռոն ընդդեմ Ուեյդի գործով, որում ասվում էր, որ կանայք ունեն հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունք:
Ըստ Politico-ի, Գերագույն դատարանի ինն անդամներից բոլոր հինգ պահպանողական դատավորները որոշել են, որ այդ իրավունքը պաշտպանված չէ Սահմանադրությամբ:
Հոկտեմբերին Gutmacher ոչ կառավարական հաստատությունը, որը պաշտպանում է հղիության արհեստական ընդհատման իրավունքը, այն կարծիքն է հայտնում, որ եթե հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցը վերադառնա պետական մակարդակ, ապա աբորտը կարող է անօրինական դառնալ ԱՄՆ-ի 50 նահանգներից 26-ում:
Աբորտի վերացման հարցը եւ դատարանի որոշումն այս մասին անշուշտ, լայնածավալ բողոքի ակցիաների պատճառ կարող են դառնալ։ Այս մասին է վկայում նաև Գերագույն դատարանի որոշման նախագծի արտահոսքը. Politico-ն նշում է, որ նման բան տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ։
''Ազատություն'' ռադիոկայան