Աճը կդանդաղի, մասնավորապես, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության և Չինաստանում նոր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով
Համաշխարհային բանկն այս տարի գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը 4,1 տոկոսից իջեցրել է 3,2 տոկոս։ Այս կանխատեսումը հրապարակել է կազմակերպության տնօրեն Դեյվիդ Միլպասը։
Նրա խոսքով, աճը կդանդաղի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության, Չինաստանում կորոնավիրուսային նոր սահմանափակումների, պարարտանյութերի, էներգակիրների գների աճի և տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականության պատճառով։
Ավելի վաղ Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների աճը կնվազի ավելի քան չորս տոկոսով։
Ակնկալվում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 11 տոկոսով, իսկ Ուկրաինայինը՝ 45 տոկոսով:
Մնացած աշխարհի համար ռուսական ռազմական գործողության հետևանքները կապված կլինեն առևտրային շղթաների և տնտեսական կապերի խզման, ինչպես նաև ապրանքների և էներգառեսուրսների գնի բարձրացման պատճառով առաջ եկած գնաճի աճի հետ։
Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների մեկ քառորդը։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա