Մատչելի հղումներ

Ուկրաինան լրացրեց ԵՄ-ին անդամակցելու հայտը


Ուկրաինան ավարտել է իր հայտի լրացումը, որը Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության որոշման մեկնարկային կետն է, ասել է նախագահ Վոլոդիմեր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դիմումը հանձնեց նախագահ Զելենսկիին ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ՝ խոստանալով արագացնել ԵՄ-ն անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը։

«Այսօր ես կարող եմ հայտնել, որ փաստաթուղթը կազմվել է ուկրաինական կողմից, մենք սպասում ենք հանձնարարականի, այնուհետև գնդակը կլինի ԵՄ-ի դաշտում», - ասել է Ժովկվան ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ապրիլի 17-ին։ Նա պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարականներ տա Ուկրաինային՝ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ։

Իգոր Ժովկվան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։

«Հետագայում մեզ անհրաժեշտ կլինի սկսել անդամակցության բանակցությունները։ Եվ դրանց ավարտից հետո արդեն կարելի է խոսել ԵՄ-ն Ուկրաինայի լիիրավ անդամակցության մասին»,- ասել է Ժովկվան։

Հոդվածը պատրաստվել է Reuters-ի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG