Մատչելի հղումներ

Ռուսաստանը Մոսկվայից հետ կուղարկի Եվրամիության 18 աշխատակիցների


Ռուսաստանը Մոսկվայից հետ է ուղարկելու Եվրամիության ներկայացուցչության 18 աշխատակիցների։ Դա արվում է ի պատասխան Եվրամիությունում 19 ռուս դիվանագետների արտաքսմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը եվրոպացի դիվանագետների արտաքսումն անվանում է «Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների պատասխան»։ Ուրբաթ օրը Եվրամիության պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան, ըստ հաղորդագրությունների, խիստ բողոքի է ներկայացվել։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում նշում են, թե ԵՄ-ն է պատասխանատու «երկկողմ երկխոսության և համագործակցության տասնամյակների պատմություն ունեցող ճարտարապետության հետևողական ոչնչացման համար»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Մակեդոնիան արտաքսում է վեց ռուս դիվանագետների։ Ինչպես հայտնում է երկրի ԱԳՆ կայքը, նրանք ներգրավված են եղել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործողություններում։ Համապատասխան նոտա է փոխանցվել Հյուսիսային Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպանին։

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ԱՄՆ-ը և եվրոպական երկրները մի քանի հարյուր ռուս դիվանագետների են հայտարարել պերսոնա նոն գրատա։

Հոդվածը կազմված է ''Ազատություն'' ռադիոկայանից ստացված տեղեկությունների հիման վրա:

XS
SM
MD
LG