ԱՄՆ-ը Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի մինչև 100 մլն դոլարի չափով
ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ միասին Ուկրաինային է մատակարարում բազմաթիվ հակատանկային համակարգեր. ըստ Սպիտակ տան՝ յուրաքանչյուր ռուսական տանկի համար Կիևը կունենա 90 հակատանկային համակարգ։
«Ուկրաինայում գտնվող յուրաքանչյուր ռուսական տանկի համար ԱՄՆ-ը կտրամադրի կամ տրամադրել է 10 հակատանկային համակարգ։ Եթե հաշվի առնենք դաշնակիցների ներդրումը ևս, ապա հարաբերակցությունը հասնում է գրեթե 90-ը մեկին»,- ասել է Ապիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսաքին։
«Ուկրաինայում յուրաքանչյուր ռուսական զրահամեքենայի համար ԱՄՆ-ը կտրամադրի մոտ երեք համակարգ՝ զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ Եթե հաշվի առնենք դաշնակիցների ներդրումը, ապա դա մոտ 25 է մեկ զրահամեքենայի դիմաց»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Ուկրաինային տասը հակատանկային հրթիռային համակարգ կմատակարարեն Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող յուրաքանչյուր ռուսական տանկի դիմաց։
Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի մինչև 100 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնություն։ Այն կներառի հակատանկային համակարգեր։