Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Ռուսաստանը պետք է ընտրի դեֆոլտի և արժութային պահուստների օգտագործման միջև


ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է եվրոպական դաշնակիցների հետ պատժամիջոցների ընդլայնման ուղղությամբ

Պատժամիջոցների սահմանման քաղաքականության միջոցով Միացյալ Նահանգները փորձում է հասնել մի իրավիճակի, երբ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի դեֆոլտի և իր մնացած արժութային պահուստների օգտագործման միջև, ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին։

«Նպատակն է ստիպել նրանց ընտրություն կատարել», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակն է այս փուլում Ռուսաստանին դեֆոլտի հասցնելը:

Ռուսաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել դեֆոլտ հայտարարելու կամ դոլարի մնացած պահուստները սպառելու միջև, ասել է մամլո խոսնակը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է եվրոպացի դաշնակիցների հետ՝ ընդլայնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

XS
SM
MD
LG