ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիիրառելու տարբեր եղանակներ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը։ Նա նշել է, որ հնարավոր է նաև ընդլայնել արդեն իսկ սահմանված պատժամիջոցները և խստացնել դրանք։
«Մենք կշարունակենք կիրառել պատժամիջոցների միջով ճնշումը և չենք ակնկալում, որ մոտ ապագայում դրանք կմեղմվեն», - ասել է Բեդինգֆիլդը:
Սպիտակ տան ներկայացուցիչը չի պարզաբանել, թե հստակ ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել Ռուսաստանի դեմ։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են ուսումնասիրել նոր պատժամիջոցների մի շարք տարբերակներ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նրանք հայտարարել են, որ չեն փոխի իրենց մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ և կշարունակեն պատժամիջոցների ճնշումն այդ երկրի վրա։