Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատն ընդունում է օրենք Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման ընթացակարգի պարզեցման մասին


Սենատը հավանություն է տվել Ուկրաինային «Լենդ-լիզի մասին» օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային «լենդ-լիզի» մասին օրինագծին, որն ուղղված է Կիևին ռազմական օգնություն տրամադրելու ընթացակարգի պարզեցմանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա ԱՄՆ առաջին նման օրենքի ընդունումն է:

«Օրինագիծը ժամանակավորապես վերացնում է ռազմական տեխնիկա վարձակալելու կամ մատակարարելու նախագահի լիազորությունների հետ կապված որոշակի սահմանափակումները, եթե այն նախատեսված է Ուկրաինայի կառավարության համար և անհրաժեշտ է Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է օրինագծի նկարագրության մեջ։

Մասնավորապես, չեղյալ են հայտարարվում լենդ-լիզի տրամադրման հնգամյա սահմանափակումը, ըստ որի օգնություն ստացող կողմը պետք է համաձայն լինի վճարել ԱՄՆ բոլոր ծախսերը, ինչպես նաև այն դրույթը, որը թույլ է տալիս ԱՄՆ Կոնգրեսին արգելել որոշակի զենքի փոխանցումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել էր Ուկրաինային 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այս փաթեթը ներառում է հակատանկային համակարգեր։

XS
SM
MD
LG