Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին որոշում


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. ‘’Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում’’, ինչպես նաեւ ‘’Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի’’ միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կողմից կայացված որոշումը:

Բանաձեւն այժմ պիտի փոխադրվի Սենատ, որից հետո պիտի դրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին: Ինչպես Արեւմտյան Ամերիկայի հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանն է ասում, ''գլխավոր քայլը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում դրա հաստատումն էր'':

XS
SM
MD
LG