Մատչելի հղումներ

Ռուսական ուրանի ներմուծումն արգելող օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Սենատ


Բայդենի վարչակազմը քննարկում է նաև Ռոսատոմի դեմ հնարավոր պատժամիջոցների տարբերակները

Մի խումբ հանրապետական սենատորներ հինգշաբթի օրը օրինագիծ են ներկայացրել՝ արգելելու ռուսական ուրանի ներկրումը, ի լրումն այն պատժամիջոցների, որոնք արդեն կիրառվել են Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Օրինագիծն առաջ է քաշվել այն ժամանակ, երբ Բայդենի վարչակազմը քննարկում է «Ռոսատոմի» դեմ հնարավոր պատժամիջոցների տարբերակները, որն ամբողջ աշխարհում ատոմակայանների վառելիքի և տեխնոլոգիաների հիմնական մատակարարներից է:

Ավելի վաղ Սպիտակ տան կողմից ռուսական էներգառեսուրսների՝ նավթի, գազի և ածուխի ներմուծման ամերիկյան արգելքը դեռևս չի ներառում ուրանը:

Ներկայացնելով ռուսական ուրանի ներկրումն արգելող օրինագիծը՝ սենատոր Ջոն Բարասոն ասաց, որ արդեն գործող արգելքները կարևոր են, բայց «չպետք է վերջինը լինեն»: Սենատոր Բարազոն ներկայացնում է Վայոմինգ նահանգը, որի տարածքում հնարավոր է ուրանի արդյունահանման վերսկսումը։

Բարասոն կարծում է, որ ռուսական ուրանի ներմուծման արգելքը կվնասի «ռուսական ռազմական մեքենայի» ֆինանսավորմանը և կամրապնդի ԱՄՆ ազգային անվտանգությունը։

ԱՄՆ-ը կախված է ուրանի ներկրումից՝ ունենալով ավելի քան 90 միջուկային ռեակտորներ, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: 2020 թվականին ռուսական ուրանը բաժին է ընկել ԱՄՆ-ից ուրանի բոլոր գնումների 16%-ին, ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության գործակալության: Կանադայի և Ղազախստանի բաժնետոմսերը կազմել են 22-ական տոկոս։

Ռուսաստանը նաև ԱՄՆ-ին մատակարարում է ցածր հարստացված ուրան (HALEU), որը կարող է հարստացվել մինչև 20%, այնուհետև օգտագործվել հաջորդ սերնդի ատոմակայաններում, որոնք նախատեսվում են ԱՄՆ-ում այս տասնամյակի վերջին կամ 2030-ականներին:

Ռուսաստանից ցածր հարստացված ուրանի (HALEU) ներկրման արգելքի դեպքում ԱՄՆ-ը կկանգնի վառելիքի այս տեսակի արտադրությունը զարգացնելու խնդրի առաջ։

Չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ը դադարի կախված մնալ «կարևոր վառելիքի անկայուն և անվստահելի աղբյուրներից, ներառյալ ուրանը», հինգշաբթի ասաց էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Քեթրին Հաֆը:

Բնապահպան շատ ակտիվիստներ, ինչպես նաև Միացյալ Նահանգների մի շարք բնիկ ժողովուրդներ դեմ են երկրի արևմուտքում ատոմակայանների ընդլայնմանը։

XS
SM
MD
LG