Մատչելի հղումներ

Ուկրաինան նոր մարդասիրական միջանցք է բացում փախստականների համար


ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունները 130 տոննա հրատապ մարդասիրական օգնություն են հասցրել Սումի քաղաք, ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ, ջուր և սննդամթերք 35,000 մարդու համար։

Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ շաբաթ օրը՝ մարտի 19-ին, վերջապես բացվել է հումանիտար միջանցք՝ ռազմական գոտուց խաղաղ բնակչության տարհանման համար։ Գայդայը նաև նշել է, որ տարհանման ընթացքում տարածաշրջանից մեկնող մարդկանց տրամադրվում է սնունդ։

Գլոբալ զարգացման կենտրոնի հրապարակած զեկույցում, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում ասված է. «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է էներգիայի և պարենային ապրանքների գների զգալի աճի»։ Նշվում է նաև, որ կենտրոնի կողմից իրականացված վերլուծության տվյալները վկայում են այն մասին, որ «գների բարձրացման ծավալները կարող են ավելի քան քառասուն միլիոն մարդու հասցնել աղքատության»։

«Կառավարությունները և միջազգային գործակալությունները պետք է արագ և առատաձեռնորեն գործեն՝ ճիշտ գնահատելու և արձագանքելու մարդասիրական օգնության կարիքը, սակայն նրանք պետք է օգտագործեն [այս] ճգնաժամը որպես պատրվակ՝ բարեփոխելու ԵՄ և ԱՄՆ գյուղատնտեսական քաղաքականությունը, որը չի ապահովում մարդկանց սննդամթերքի հուսալի հասանելիություն»:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարեց, որ հրատապ մարդասիրական օգնության առաջին գնացքը ժամանել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաք։

130 տոննա բեռնված գնացքը ներառում է շտապ օգնության պարագաներ, բժշկական պարագաներ, շշալցված ջուր, սննդի չափաբաժիններ 35000 մարդու համար և սարքավորումներ սանտեխնիկայի վերանորոգման համար:

XS
SM
MD
LG