Մատչելի հղումներ

Կիևի և Դոնեցկի շրջանները կրկին ենթարկվել են ռուսական բանակի հարձակմանը


Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով՝ զոհվել կամ վիրավորվել են տասնյակ բնակիչներ, վնասվել են մոտ քառասուն բնակելի և գրասենյակային շենքեր

Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը օդային, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել ուկրաինական ութ քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ Դոնեցկի մարզի արևելքում, հայտնում է Associated Press-ը։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը շաբաթ օրը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տեղի տասնյակ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել։ Վնասվել է առնվազն 37 բնակելի շենք և սպասարկման շենքեր։ Գնդակոծվել են Մարիուպոլ, Ավդիիվկա, Կրամատորսկ, Պոկրովսկ և այլ բնակավայրեր։

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ «ռուսական զորքերի կողմից ոչնչացված քաղաքացիական օբյեկտների թվում են բազմահարկ և մասնավոր բնակելի շենքեր, դպրոց, մանկապարտեզ, թանգարան, առևտրի կենտրոն և վարչական շենքեր»։

Տուժել են նաև Կիևի հյուսիս-արևմտյան արվարձանները՝ Բուչա, Գոստոմել, Իրպին, Մոշչուն։ Կիևի շրջանային վարչակազմը հայտնել է, որ Սլավուտիչ քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից հյուսիս, «լիովին մեկուսացված է», և որ ռուսական ռազմական տեխնիկան երևացել է Կիևի արևելքի և հյուսիս-արևելյան շրջաններում:

XS
SM
MD
LG