Մատչելի հղումներ

Ուկրաինան հաղորդում է, որ Իրպին քաղաքում զոհվել է ամերիկացի լրագրող


Բրենթ Ռենոն երկար տարիներ համագործակցել է New York Times-ի հետ

Կիևի շրջանի Իրպեն քաղաքում ռուսաստանցի զինվորականները սպանել են ամերիկացի լրագրողին: Եվս մեկ այլ լրագրող վիրավորվել է: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Սկզբում Նեբիտովն ասել է, որ մահացած լրագրողն աշխատել է New York Times-ում։ Սակայն ավելի ուշ թերթը պարզաբանել է, որ նա նախկինում եղել է իր աշխատակիցը։

Հրատարակությունը հայտնել է, որ լրագրողի անունը Բրենթ Ռենոն է:

Ինչպես նշվում է Twitter-ում հրատարակության ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ, Ռենոն երկար տարիներ համագործակցել է New York Times-ի հետ։

Նեբիտովն ասել է, որ ամերիկացի լրագրողի ուղղությամբ ռուս զինվորականները կրակ են բացել Իրպին քաղաքում, սակայն մանրամասներ չեն հաղթրդվում։ Նա չի նշել վիրավոր լրագրողի անունը՝ ասելով միայն, որ ներկայումս փորձում են նրան դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց։

XS
SM
MD
LG