Դրա մասին հայտնում է Պենտագոնի անանուն աղբյուրը
Միացյալ Նահանգները չի հավատում, որ ուկրաինական Օդեսա քաղաքը մոտ ապագայում կարող է ենթարկվել ռուսական դեսանտային ուժերի գործողության, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա՝ քաղաքի վրա հնարավոր հարձակման կապակցությամբ աճող անհանգստության պայմաններում, նշում է Ռոյթերս գործակալությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը, ով խոսել է իր անունը չհրապարակելու պայմանով, նշել է, որ Ռուսաստանը ներխուժման պահից ի վեր մոտ 600 հրթիռ է արձակվել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ, իսկ նախկինում երկրից դուրս տեղակայված մարտական ուժերի մոտ 95%-ը արդեն տեղակայված են Ուկրաինայի տարածքում:
ԱՄՆ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական ուժերը շարունակում են փորձել առաջխաղացում ապահովել և մեկուսացնել Կիևը, Խարկովը և Չերնիգովը, սակայն հանդիպել են «ուկրաինացիների ուժեղ դիմադրության»։