Մատչելի հղումներ

Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է


Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը խոսել է Կրեմլի գործողությունների դեմ նոր պատժամիջոցների և այլ քայլերի մասին

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է լրագրողների հետ պետքարտուղարությունում։ Նրա ելույթը կենտրոնացած էր Ուկրաինայում տիրող իրավիճակի և ռուսական ներխուժումը կասեցնելու ԱՄՆ-ի ջանքերի վրա։

«Վերջին մի քանի ամիսների օգտագործումը ռուսական մոտալուտ ագրեսիայի մասին ահազանգելու և նախագահ Պուտինի կեղծիքները բացահայտելու նպատակով մեզ պատրաստվելու հնարավորություն տվեցին», - ասել է պետքարտուղարը։ «Պատճառներից մեկը, թե ինչու մենք այսօր տեսնում ենք [համաշխարհային հանրության] նման միահամուռ արձագանք, անցյալ տարի մեր կայացրած որոշումն է՝ հրապարակել մեր տեղեկությունները, թե ինչ է մեզ սպասվում և ինչ մարտավարության է հետևելու Ռուսաստանը… Մենք այն ժամանակ ասացինք. եթե Կրեմլը հրաման արձագի ներխուժման մասին, մենք կօգնենք Ուկրաինային պաշտպանվել՝ այնպես անելով, որ Ռուսաստանի գործողություններն աննկատ չմնան»։

«Անցյալ տարի Ուկրաինային ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլար՝ ավելին, քան նախորդ տարի», - շարունակեց Բլինկենը: «Մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին: Երեք օր առաջ մենք հայտարարեցինք հավելյալ 55 միլիոն դոլարի օգնության մասին՝ ի հավելումն 300 միլիոն դոլարի, որը տրամադրել ենք վերջին տարիներին»։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա։

«Դեռևս դեկտեմբերի 1-ին ես նշեցի, որ Ռուսաստանը կկանգնի ամենալուրջ հետևանքների առաջ, եթե հարձակվի Ուկրաինայի վրա, ներառյալ երկարաժամկետ տնտեսական միջոցները», - ասել է Բլինկենը: «Միացյալ Նահանգները և նրա գործընկերները, որոնք միասին կազմում են համաշխարհային տնտեսության կեսը, տեր են կանգնել իրենց խոսքին: Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառել ռուսական խոշորագույն ֆինանսական հաստատությունների մեծ մասի նկատմամբ։ Եվրամիությունը անջատել է ռուսական առանցքային բանկերին SWIFT միջազգային վճարային համակարգից: Մենք սահմանափակել ենք Ռուսաստանի՝ դրսից միջոցներ ստանալու հնարավորությունը։ 13 ամենակարևոր [ռուսական] պետական ընկերություններ, ներառյալ «Գազպրոմը», այժմ կարող են միայն շատ սահմանափակ ծավալով ներգրավել իրենց միջոցները ԱՄՆ շուկայում»:

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել նաև անհատների, այդ թվում՝ նախագահ Պուտինի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների և էլիտայի անդամների և նրանց ընտանիքների դեմ»,- հավելել է պետքարտուղարը։ - Մեր և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից հատուկ ստեղծված ծառայությունը հետևելու և սառեցնելու է օլիգարխների և նրանց ընկերությունների ակտիվները։ Մենք սառեցնելու և բռնագրավելու ենք նրանց զբոսանավերը, մասնավոր ինքնաթիռները և շքեղ վիլլաները աշխարհի մայրաքաղաքներում»։

XS
SM
MD
LG