Մատչելի հղումներ

Խերսոնի անկման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ուկրաինական կողմ


Ուկրաինայի նախագահի խորհրդականի խոսքով՝ քաղաքում և նրա շրջակայքում դիմադրությունը շարունակվում է

Ռուսական բանակը չի կարողանում գրավել Խերսոնը, չորեքշաբթի ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը։ Նրա խոսքով՝ մարտերը նավահանգստային քաղաքի համար, որը գտնվում է Դնեպրի ափին, որտեղ գետը թափվում է Սեւ ծով, շարունակվում են։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Խերսոնի գրավման մասին։

«Քաղաքը գրավված չէ, մեր ժողովուրդը շարունակում է պաշտպանվել. Փողոցներում մարտերը շարունակվում են,- ասել է Արեստովիչը Ուկրաինայի նախագահի կայքում առցանց ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ տեղեկությունը, որ Խերսոնն ընկել է, չի համապատասխանում իրականությանը։ Մեր կանոնավոր զորքերը և տեղի պաշտպանները շարունակում են դիմադրել քաղաքում և շրջակայքում, ասել է նա:

Ուկրաինայի Խերսոնի շրջանում մարտերը սկսվել են փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը ռուս զինվորականներին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Անտոնովյան կամուրջը, որը քաղաքը կապում է երկրի ձախափնյա հատվածի հետ։

Մարտի 2-ին քաղաքի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը Facebook-ում քաղաքի բնակիչներին խնդրել է դուրս չգալ փողոց և հրաձգություն չհրահրել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

XS
SM
MD
LG