Մատչելի հղումներ

Խարկովը ենթարկվել է ուժեղ հրետակոծության


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է քաղաքի շրջանային վարչակազմի շենքի վրա հրթիռային հարվածների տեսանյութը

Երեքշաբթի օրը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը, ենթարկվեց ռուսական ուժեղ ռմբակոծության, երբ ռուսական զորքերի շարասյունը ձգվեց Կիևից հյուսիս ճանապարհի ողջ երկայնքով՝ հարևան երկիր Ռուսաստանի ներխուժման վեցերորդ օրը:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հրապարակել է քաղաքի կենտրոնում Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքի վրա կատարված հարձակման տեսանյութը։ Այդ պահին այստեղով անցնում էին մի քանի մեքենաներ։

«Ռուսաստանը պատերազմ է վարում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը», - գրել է նախարարությունը Twitter-ում։ «Այն սպանում է քաղաքացիական բնակչությանը, ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռուսաստանի գլխավոր թիրախը խոշոր քաղաքներն են, որոնք այժմ ռմբակոծվում են նրա հրթիռներով»:

Հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն Խարկովի իշխանությունները հայտնել են, որ ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

XS
SM
MD
LG