Հինգշաբթի օրը փետրվարի 24-ին բազմաթիվ ուկրաինացիներ փորձում են հեռանալ մայրաքաղաք Կիևից այն բանից հետո, երբ ռուսական ուժերը ներխուժեցին երկիր ցամաքային, օդային և ծովային ճանապարհներով՝ հաստատելով Արևմուտքի ամենավատ մտավախությունները Ուկրաինայի դեմ ՌԴ-ի նախապատրաստվող լայնածավալ պատերազմի մասին, նշում է Ռոյթերս գործակալությունը:
«Ես գնում եմ ծնողներիս մոտ, նրանք ապրում են Ուկրաինայի կենտրոնում, և կարծում եմ, որ այնտեղ ավելի ապահով է», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է տեղի բնակիչ Լեյրան:
Մայրաքաղաք Կիևում մինչև լուսաբաց հնչել են պայթյուններ։ Քաղաքում լսվում է օդային տագնապիձայնը, իսկ մայրուղիների վրա առաջացել են խցանումներ, քանի որ շատերը փորձում են հեռանա լմայրաքաղաքից:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հայտարարել է, որ Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նպատակն է ոչնչացնել Ուկրաինայի պետականությունը։