Մատչելի հղումներ

Ուկրաինացիների կարծիքները տարբեր են Պուտինի մտադրությունների շուրջ


Ուկրաինական հանրային կարծիքը շարունակում է լինել ոչ միանշանակ Պուտինի մտադրությունների շուրջ, հատկապես այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Փարիզում ընթացան բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետների միջև:

Ուկրաինական կողմի բանակցողը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ խաղաղ բանակցությունները դրական ազդանշան էին, սակայն ուկրաինացիների մի մասը մտահոգված է, որ բոլորը չէ, որ ձգտում են խաղաղության, նշում է Ռոյթերս գործակալությունը:

52-ամյա պետական ծառայող Ալեքսանդրն ասում է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, և ինքը չի կարծում, որ դրանք կհանգեցնեն կարգավորման։ Նա հավելել է, որ եթե Ռուսաստանն այժմ հարձակվի Ուկրաինայի վրա, ապա իրենց սպասվում է այստեղ երակարատև պարտիզանական պատերազմ։

PR գործակալության 45-ամյա աշխատակից Սերգեյն իր հերթին պատմում է, որ իր ընկերներից ոմանք պատրաստվում են մեկնել պատերազմի Արևելյան Ուկրաինա։

«Այդպես են ասում իմ ընկերները, որոնք նույնիսկ ինձանից տարիքով մեծ են: Նրանք կարծում են, որ այլևս կորցնելու ոչինչ չունեն: Հավանաբար պարզապես գիտակցում են դա», - ավելացրել է նա:

Կիևի մյուս բնակիչներն ասացին, որ իրենք պարզապես հույս ունեն հասնելու իրենց երկրի համար հարցի խաղաղ կարգավորմանը:

«Ես խաղաղ լուծման հույս ունեմ: Ես նույնիսկ չեմ կարող այս մասին խոսել առանց լաց լինելու»,- ասում է Վալենտինա Շչերբատան:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հինգշաբթի հունվարի 27-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Արևելյան Եվրոպայից հետ քաշելը կօգնի նվազեցնել ռազմական լարվածությունը տարածաշրջանում:

Խոսնակը նաև խնդրել է ՆԱՏՕ-ին դադարեցնել իր ներգրավվածությունը Ուկրաինայում՝ այսպիսով, ըստ նրա, օգնելով Դոնբասում հակամարտության կարգավորմանը:

Ռուսաստանը, որը 2014 թվականին բռնակցել է Ղրիմը Ուկրաինայից և աջակցում է Ուկրաինայի արևելքում անջատողականներին, ուժեր է կուտակել իր տարածքում Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև հարևան Բելառուսում:

XS
SM
MD
LG