Ղարաբաղցի երեք բազմանդամ ընտանիքներ ժամանակավորապես բնակվում են Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցում և Թորոսգյուղի ճամբարի հյուրատանը։ Նրանց՝ մշտական բնակարան ձեռք բերելու խնդիրը, մնում է դեռ երազանք։ Առանց սեփական տանիքի չեն պատկերացնում իրենց երեխաների ապագան։
Լեռնային Ղարաբաղի Բերձորի շրջանում հաստատված Լիլիթը երկու տուն է թողել այնտեղ: Իր իսկ հրդեհած, բայց այդպես էլ մինչև վերջ չայրված տների պատկերներն այլևս ադրբեջանցիների տեսանյութերում է փնտրում: Ուրախ է, որ ամուսնուն ժամանակին այնտեղ չեն հուղարկավորել:
18-ամյա նորակոչիկ Արմեն Խանգալդյանի ընտանիքը մոտ 5 ամիս է փնտրում է նրան: 2020-ի հոկտեմվերից ի վեր տղայի անունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում անհետ կորածների ցուցակում էր: Միայն օրեր առաջ պարզ դարձավ, որ նա զոհվել է:
Պատերազմական օրերին Ստեփանակերտում որոշ խանութներ և փռեր աշխատեցին առանց դադարի՝ մինչև վերջին օրը։ «Աշխատանքը չենք թողել․ մարդկանց հաց էր պետք» , ասում են տեղացիները և հիշում, թե ինչպես էին արկերի պայթյունների տակ վազում աշխատանքի։
Մարդիկ փորձում են շարունակել իրենց կայնքը հուսալով, որ ստիպված չեն լինի եւս մեկ պատերազմի ականատես լինել
Նրանց պատասխանը մահվանը՝ ապրելն է: Պատերազմի արհավիրքից անմասն չմնացած ընտանիքը որոշում է վերադառնալ տուն՝ Լեռնային Ղարաբաղ, ու նոր կյանք սկսել: Այս ուղին լի է բաժանումներով ու ջերմ հանդիպումներով:
Իննա Սարգսյանը Հադրութից դուրս եկած վերջին կանանցից է։ Հադրութից դուրս գալիս վերցրած սակավաթիվ իրերից մեկը տղայի՝ Գերմանիայից բերած էլեկտրական հարիչն էր, որով այսօր էլ անգամ՝ հետպատերազմյան քաոսի ու անորոշության պայմաններում, Իննան շարունակում է պատրաստել իր սիրելի թխվածքները։
Սեպտեմբերի 27-ն Օլեգ Մեջլումյանի համար, թվում էր, սովորական կիրակի է։ Իր տան պատշգամբում է եղել, երբ կրակոցի ձայներ են լսվել։ Կարծել է՝ Հադրութի գունդը ուսումնական վարժանքներ է անցկացնում։ Որդին ԼՂ-ում է մնացել․ Հադրութի գնդում էր ծառայում։