Չինարենի թարգմանչուհի 30-ամյա Գայանե Մալիշենկոն և տուրիզմի մասնագետ 29- ամյա Անի Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հիմնադրեցին առաջին հյուրատունը` «Նուշ»-ը` ստեղծելով նոր մշակույթ գյուղում եւ համագործակցության նոր հնարավորություն գյուղացիների համար: