Եվրոպան պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ռուսական բնական գազից` այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը` ընդգծելով, որ եթե երեք տարի առաջ ԵՄ շուկայում Ռուսաստանի կապույտ վառելիքի չափաբաժինը 45% էր, այժմ` 18%։
Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա ավելի քան մեկ տարի առաջ, եվրոպացի պաշտոնյաներն արագորեն ձեռնամուխ եղան Մոսկվային պատժելու՝ սառեցնելով երկրից դուրս գտնվող ռուսական ակտիվները: Այժմ հարցն այն է, թե ինչ կարելի է անել այս միլիարդավոր դոլարներով: