Միացյալ Նահանգներն ավանդաբար Հարավային Կովկասը չի համարել իր արտաքին քաղաքական առաջնահերթություն և տևական ժամանակ մտադիր չէր լուրջ ռեսուրսներ հատկացնել տարածաշրջանի խնդիրների լուծմանը։ ԱՄՆ նախագահները երբեք չեն այցելել Բաքու և Երևան, թեև նրանք բազմիցս են հյուրընկալվել Վաշինգտոնում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասի երեք հակամարտություններից մեկն է։ Երկար ժամանակ այն համարվում էր «սառեցված», և այլ հակամարտություններ նման ունի իր պատճառներն ու առանձնահատկությունները: