Կիրանցում նորից լարված է իրավիճակը։ Գյուղացիներից կան, որ տունն են կորցնում սահմանազատման հետևանքով, ոմանք հողակտորն են կորցնում, բայց իրականում բոլորը կորցնում են իրենց անվտանգությունը։ «Գիշերները չեմ քնում, լաց եմ լինում, բա հո պար չեմ գալու՝ գյուղս եմ կորցնում»,- ասում է Լենիկ տատը։