Մարինե Սարգսյանցը հույս ունի, որ մի օր՝ ինչ-որ հրաշքով, կասեն՝ գնացեք հետ՝ ձեր տուն։ Բայց, որպես հավատացյալ ու մկրտված մարդ, նա աստծուն շնորհակալ է նաև ողջ ու առողջ երեխաների հետ Հայաստան հասնելու համար։ Այս ընտանիքը որոշել է, մնալու են Սյունիքի մարզում, քանի դեռ հետ գնալու հնարավորություն չկա։