Երևանում կայացան Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Ինչ հետաքրքրություններ կան ներկայումս Հարավային Կովկասի նկատմամբ՝ վերլուծում են քաղաքագետները։
Փաստաբանները գործընթաց են սկսել՝ 23-ամյա ռուսաստանցի սպայի իրավունքները պաշտպանելու և արտահանձնումը բացառելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնից բացի, ապրիլի ընթացքում Հայաստան են այցելել ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց օրակարգի գլխավոր հարցը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում աջակցությունն է։ Հայաստանը ևս պետք է քայլեր անի այդ աջակցությանը հասնելու համար, գտնում է քաղաքագետը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի եռօրյա տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երևանն էր։ Երեք օրերի ընթացքում նա հասցրեց հանդիպել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հանդես եկավ առաջարկություններով։
Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանել է, թե սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։
«Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որն ունի 200 սան, կազմակերպվել էր համերգ և երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է կենտրոնի սաներից մեկին:
«Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»։
Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը սկսվել է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի և երեխաների իրավունքների պաշտպանի դեմ ձերբակալության օրդեր տալուց ամիսներ առաջ։ Քաղաքագետները պնդում են, որ Հռոմի ստատուտի ընդունումը անհրաժեշտ է Հայաստանին, բայց, որ դա կարող է ունենալ հետևանքներ։
բեռնել ավելին