Ռուս-ուկրիանական պատերազմի երկրորդ ձմեռն է, և Ուկրաինայում ջանքեր են գործադրում էլեկտրացանցերի և ջերմամատակարարման համակարգերի ուղղությամբ ռուսական սպասվող հրիթիռակոծությունների հետևանքները նվազեցնելու համար։
Ուկրաինացի պաշտոնյաների համոզմամբ, «Վագներ» խմբավորման ապստամբությունը վկայում է պուտինյան վարչակազմում առաջացող ճեղքերի մասին: Ուկրաինայի փողոցներում սպասելիքներն ավելի զուսպ են դարձել, թե խռովությունը կարող է հանգեցնել պատերազմի մոտալուտ ավարտին: