Մայքլ Գրաբը քարերից կերտած իր արտասովոր քանդակներով, որոնք, կարծես, մարտահրավեր են նետում Երկրի ձգողականությանը, ի ցույց է դնում բնության ներդաշնակությունն ու միասնությունը։
Սնկաբան և լուսանկարիչ Ալան Ռոքֆելերը սնկերի լուսանկարչության վարպետության դասեր է անցկացնում՝ կիսվելով տարիների իր փորձառությամբ։ Հնարավորություն ունենալով ընդամենը մեկ օրվա ընթացքում սերտել այն, ինչ լուսանկարիչը ժողովել է մոտ երկու տասնամյակ, սաները կարող են որսալ բնության ապշեցուցիչ պատկերներ։
Անձամբ բախվելով աուտիզմի խնդրին՝ Ջոնաթան Թրիխթերը որոշեց փոխել մասնագիտությունը, հիմնադրեց «Foundry» ուսումնական կենտրոնը։ Այն այլընտրանքային կրթություն է ապահովում աուտիզմ և զարգացման հետ կապված այլ խանգարումներ ունեցող երեխաների համար։
Մարք Ռայմոնդն ու իր թիմը փոխում են հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերմունքը իրենց առողջության ու բարեկեցության նկատմամբ։ Նոր Օռլեանի ֆիթնես կենտրոնում յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում են հատուկ նրանց կարիքներին հարմարեցված միջոցներ և ծրագրեր՝ բարելավելով մարդկանց կյանքը։
ԱՄՆ ժամանելուց հետո փախստականները բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը աշխատանք գտնելն ու նոր կարիերա կառուցելն է։ Նյու Յորքի Բրուքլին թաղամասում և Վաշինգտոնում գործող «Էմմայի ջահը» ոչ առևտրային կազմակերպությունն օգնում է փախստականներին, ապաստան հայցողներին և թրաֆիքինգի զոհերին։
Ջարեդ Օուենսը պարզապես նկարիչ չէ։ Ավելի քան 13 տարի ազատազրկված է եղել ԱՄՆ դաշնային բանտում՝ թմրամիջոցների գործով։ Բանտարկության ընթացքում նա նորովի է բացահայտել արվեստի հանդեպ իր սերը, որն օգնեց իրեն շարունակել կյանքը ճաղերի հետևում։
Ռեմինգթոն Ռոբինսոնը իր փոքրիկ վրձնով կոնֆետների տուփերը վերածում է արվեստի գործերի։