Հազարավոր մարդիկ հավաքվել են Եմենի մայրաքաղաք Սանայում՝ ուրբաթ օրը նախատեսվող ցույցերին մասնակցելու համար։
Սանայի համալսարանի մոտակայքում գտնվող հրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը։
Սպասվում է, որ ուրբաթ օրը կայանալու է նաև կառավարության աջակիցների ցույցը։
Եմենի նախագահը հինգշաբթի օրը կարգադրել է անվտանգության ուժերին կանխել բախումները կառավարության աջակիցների և ընդդիմախոսների միջև։
Նա կոչ է արել երկու կողմերին զգուշանալ այն անձանցից, ովքեր կարող են բռնություններ հրահրելու նպատակով ներթափանցել ցուցարարների շարքերը։
Եմենում այս ամսվա սկզբից անցկացվող հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ։