Հիվանդանոցից շուտով դուրս կգրվի Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, քանի դեռ նրա կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջող ուժերի միջեւ շարունակվում են արյունալի մարտերը։
Վեց ամիս առաջ սկսված քաղաքական փակուղին այս երկրում եւ իսլամիստների ու անջատողականների միջեւ վերսկսված հակամարտությունը նոր մտավախություն են առաջ բերում հարեւան Սաուդյան Արաբիայում ու ԱՄՆ-ում, որ Եմենում քաոսը կարող է նոր թափ հաղորդել այս երկրում գործող ալ Քաիդայի ճյուղին։
Կառավարության աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, Սալեհը հիվանդանոցից դուրս կգրվի եկող մի քանի օրերին, սակայն մարմնական վնասվածքներ ստացած նախագահը, որը երդվել է վերադառնալ իր երկիր, դեռես կշարունակի մնալ Սաուդյան Արաբիայում։
Սալեհի դեմ իրականացված հարձակման ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած վարչապետ Ալի Մուհամմեդ Մեգավարն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու շաբաթ օրը տեղափոխվել Ռիյադի կառավարական ծառայություններից մեկը։