Ուիլյամ Բըրնս. «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Ուիլյամ Բըրնս. «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը լրագրողների հետ Ադրբեջանում անցկացված հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Միացյալ Նահանգները հավատարիմ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից իրականացվող գործընթացն ամրապնդմանն ամենաբարձր՝ նախագահների մակարդակին»:

Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը շեշտել է, որ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ղաղաղ և հարատև կարգավորմանն ուղղված աշխատանքը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Բրընսը՝ հավելելով. «Հակամարտության գոյություն ունեցող «ստատուս-քվոն» չի կարող երկար պահպանվել: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների կարծիքով այս խնդիրը հրատապ նշանակություն ունի»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եղել է իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկված ամենալուրջ և ամենակարևոր խնդիրը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը հոկտեմբերի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում կատարում է պաշտոնական այցեր Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: