ԱՄՆ-ի Սենատն ընդունեց ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծ

ԱՄՆ-ի Սենատն ընդունեց ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծ

ԱՄՆ-ի Սենատն ընդունեց դաշնային կառավարությունը ևս երկու շաբաթով ժամանակավորապես ֆինանսավորելու մասին օրինագիծ` դաշնային գործակալությունների գործունեությունը մինչև բյուջեի վերջնական ընդունումը չդադարեցնելու նպատակով:

Սենատն այս օրինագծի շուրջ քվեարկեց չորեքշաբթի օրը` Ներկայացուցիչների պալատում այս օրինագիծը հավանության արժանացնելուց մեկ օր անց:

Հաստատման համար Ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծն այժմ ներկայացվելու է նախագահ Բարաք Օբամային:

Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի և դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատի միջև ժամանակավոր բյուջեի վերաբերյալ համաձայնությամբ նախատեսվում է 4 միլիարդ դոլարով կրճատել այս տարվա դաշնային բյուջեն: