Հիլարի Քլինթընը Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու կոչ է արել

«Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն վերաբերմունքով, որին արժանանում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ինչպես նաև կալանքի տակ գտնվող կառավարության նախկին այլ պաշտոնյաները», - ասված է մամուլի հատուկ հաղորդագրությունում, որով մայիսի 1-ին հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

«Մարդու իրավունքների գծով Ուկրաինայի ներկայացուցչի կողմից տիկին Տիմոշենկոյի տարածված լուսանկարները լրացուցիչ հարցեր են առաջացնում նրա ազատազրկման պայմանների մասին», - ասված է հաղորդագրությունում:

«Կոչ ենք անում Ուկրաինային իշխանություններին անհապաղ ապահովել տիկին Տիմոշենկոին բժշկական օգնության տրամադրումն այս նպատակների համար համապատասխանող հաստատությունում և տալ ԱՄՆ-ի դեսպանին իրեն այցելելու հնարավորություն», - նշվել է մամուլի հաղորդագրությունում:

«Շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Յուլիա Տիմոշենկոյին, ինչպես նաև իր կառավարության նախկին այլ անդամներին և վերականգնել նրանց քաղաքացիական և քաղաքական բոլոր իրավունքները», - ասված է փաստաթղթում: