Բանտում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտից տեղական հիվանդանոց տեղափոխվելուց հետո դադարեցրել է գրեթե երեք շաբաթ տևած հացադուլը:
Տիմոշենկոյի բժշկական սպասարիկումն ապահովող գերմանացի բժշկի համաձայն, նա դադարել է հացադուլը, և բժիշկները պատրաստում են նրան սովորական սննդակարգի անցնելուն:
Նախկին վարչապետը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Խարկով քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոց` մեջքի քրոնիկական ցավերը բուժելու նպատակով:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի քննադատությունը Տիմոշենկոյին դատապարտելու և վերջինիս Գերմանիա բուժման համար ճանապարհորդել չթույլատրելու պատճառով գնալով ավելանում է:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին դիմել է Ոիկրաինայի ղեկավարությանը` խնդրելով դադարեցնել այն օրենքների գործողությունը, որոնց համաձայն թույլարտվել է Տիմոշենկոյի և այլ գործիչների բանտարկությունը քաղաքական հողի վրա:
Յուլիա Տիմոշենկոյի բանտարկությունը լուրջ խնդիր է դարձել նաև Լեհաստանի համար, քանի որ 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն համտատեղ անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում: Եվրոպական Միության անդամ որոշ պետություններ սպառնացել են բոյկոտել առաջնությունը:
Ուկրաինայի իշխանություները երեքշաբթի օրը դադարեցրել է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի առաջնորդների ղեկավարների գագաթաժողով անցկացնելու ծրագրերն այն բանից հետո, երբ որոշ պետությունների ղեկավարներ հանել են իրենց անունները մասնակիցների ցուցակից՝ բողոքելով Ուկրաինայի բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի դեմ:
Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է, թե գագաթաժողովը կանցկացվի ավելի ուշ՝ եվրոպական որոշ պետությունների առաջնորդների կողմից մասնակցելու անկարողության պատճառով:
Երկօրյա գագաթաժողովն ըստ ծրագրվածի պետք է մեկնարկեր Յալտա քաղաքում այս ուրբաթ օրը:
Գագաթաժողովում մասնակցությունից հրաժարվել են Եվրոպական Միության տասը պետությունների ղեկավարներ, որոնց թվում են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը և Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն բանտարկության է ենթարկվելՌուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Յուլիա Տիմոշենկոն սակայն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:
Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյի գործը: