ԱՄՆ–ի և Չինաստանի ղեկավարների միջև Հարավային Կորեայում անցկացված բանակցությունների ժամանակ երկու երկրների ղեկավարները խոստացել են շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը։
Նախագահներ Բարաք Օբաման և Հու Ձինթաոն հինգշաբթի օրը բանակցություններ են անցկացրել՝ «Մեծ քսանյակ»–ի տնտեսական գագաթաժողովի մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Սպասվում է, որ գագաթաժողովին քննարկվող հիմնական թեմաներից կլինեն ԱՄՆ–ի և Չինաստանի միջև առկա տարաձայնությունները։
Նախագահ Օբաման ասել է, որ երկու երկրները «առաջընթաց են գրանցել»՝ իրար միջև տարաձայնությունները լուծելու ուղղությամբ։ Չինաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատել ԱՄՆ– հետ՝ երկխոսությունը և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Հանդիպումից հետո երկու պետությունների ղեկավարները որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։