Չնայած ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դեռևս պահպանվում են տարաձայնությունները Չինաստանի արժութային քաղաքականության վերաբերյալ, «Մեծ քսանյակ»-ի պետությունների ղեկավարները և նրանց օգնականներն աշխատում են գալ փոխզիջման:
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անկցկացված` աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող 20 պետությունների ղեկավարների երկօրյա հանդիպման ավարտին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է «կատարած իրական առաջընթացի» մասին:
Նախագահ Օբաման հայտնել է, թե «Մեծ քսանյակ»-ի երկրների ղեկավարները համաձայնել են աշխարհում ապահովել կայուն և հավասարակշռված աճ, սակայն դեռ անհրաժեշտ է աշխատանք կատարել` առևտրի և արժույթների խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Մեծ քսանյակ»-ի պետությունների ղեկավարների կողմից ուրբաթ օրը հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք համաձայնվել են զերծ մնալ արժույթի «մրցակցային արժեզրկումից» և շարժվել դեպի շուկայական ուժերով ձևավորվող փոխարժեքների օգտագործման ուղղությամբ: