Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի մոտակայքում հանդիպում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ միջազգային անվտանգության, ներառյալ Մերձավոր Արեւելքի դեպքերը քննարկելու համար։
Ուրբաթ օրը պրն. Մեդվեդեւը մտահոգություն է հայտնել Լիբիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտու մասին ՄԱԿ-ի լիազորագրի սահմաններից դուրս գալու Արեւմտյան երկրների գործելակերպի առնչությամբ եւ հորդորել է դիվանագիտական լուծում գտնել հակամարտությանը։
Միաժամանակ, օրակարգում են խնդիրներ Աֆրիկայում շարունակվող հակամարտությունների, միջուկային անվտանգության, Ճապոնիայի միջուկային վթարի եւ Հյուսիսային Կորեայում տիրող կացության վերաբերյալ։
Բան Կի Մունը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի իրեն ՄԱԿ-ի ղեկավարության երկրորդ պաշտոնաշրջանի ստանձնման հարցում։ Նրա այցելությունը Ռուսաստան մաս է կազմում նրա եվրոպական շրջագայության։