ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Պերու կատարած իր կարճաժամկետ այցի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անհրաժեշտ է ապահովել բոլոր, նույնիսկ անօրինական ներգաղթած անձանց հիմնական իրավունքները՝ անկախ, թե որ երկիր են ժամանել այդ անձինք։
Այս հայտարարությամբ գլխավոր քարտուղարը հանդես է եկել Պերուի նախագահ Ալան Գարսիայի հետ հանդիպման ընթացքում։
Բան Կի-մունն ասել է նաև, որ նույնիսկ եթե ներգաղթն անցանկալի է, ներգաղթածների հիմնական բոլոր իրավունքներն անհրաժեշտ է ապահովել և հարգել։
Նա չի մանրամասնել, թե որ երկրում տեղի ունեցող իրադարձություններին է վերաբերում իր խոսքը, սակայն այս մեկնաբանությունները կատարվել են Թունիսից Իտալիային պատկանող Լամպեդուզա կղզի հազարավոր մարդկանց ներգաղթից հետո։
Փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունը Թունիսից ժամանած մարդկանց խնդիրը լուծելու նպատակով սկսել է օժանդակություն տրամադրել Իտալիային։