Մատչելի հղումներ

Թունիսի զորքերը փորձում են դադարեցնել մարդկանց արտագաղթը


Թունիսի զորքերը փորձում են դադարեցնել մարդկանց արտագաղթը
Թունիսի զորքերը փորձում են դադարեցնել մարդկանց արտագաղթը

Թունիսի կառավարությունը զորքեր է ուղարկել ձկնորսական նավահանգիստներ՝ փորձելով դադարեցնել դեպի Եվրոպա ուղևորվող անօրինական արտագաղթի ալիքը։ Կառավարությունն այս քայլին է դիմել Իտալիայի կողմից ոստիկանության ուժեր ուղարկելու առաջարկը մերժելուց հետո։

Թունիսի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հարգում է մարդու իրավունքները և պատրաստ է աշխատել Իտալիայի հետ ճգնաժամը վերացնելու ուղղությամբ, սակայն թույլ չի տալու միջամտություն իր ներքին գործերին։

Իտալիայի կառավարությունն այս առաջարկով դիմել էր Թունիսին, քանի որ ավելի քան 4 000 թունիսցի իտալական Լամպեդուզա կղզի է ժամանել մի քանի օրվա ընթացքում։

Իտալիայի արտգործնախարար Ռոբերտո Մարոնին Թունիսի բնակիչների դեպի Եվրոպա կատարվող արտագաղթը ավերիչ հետևանքներ ունեցող «քաղաքական երկրաշարժ» է անվանել։

Իտալիայի իշխանությունները Լամպեդուզա կղզում հումանիտար աղետ են հայտարարել և դիմել Եվրամիության օգնությանը։ Իտալիայի արտգործնախարարը, կիրակի օրը հանդես գալով հեռուստատեսությամբ, բողոքել է, որ իր երկիրը միայնակ է դիմակայում այս ճգնաժամը։

XS
SM
MD
LG