Ուկրաինայի իշխանությունների համաձայն, ցորենի և գարու արտահանումը կարող է սահամանափակվել մինչև այս տարվա վերջ, քանի որ այս տարի Եվրոպայի կենտրոնում և արևելքում տեղի ունեցած սաստիկ երաշտը զգալի վնաս է հասցրել հացահատիկի բերքին:
Երեքշաբթի օրը Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ առաջարկելու է այս տարվա սեպտեմբերի 1-ից կիրառել հացահատիկի արտահանման սահամանափակում` 2,5 միլիոն տոննայի չափով: Նախարարության համաձայն, դա թույլ կտա առաքել նավահանգիստներում արդեն իսկ գտնվող մեկ միլիոն տոննա հացահատիկը մինչև չափաբաժինների կիրառման մասին որոշման ուժի մեջ մտնելը:
Սպասվում է, որ չորեքշաբթի օրը երկրի կառավարությունը հաստատելու է արտահանման սահմանափակումը:
Ուկրաինան, որը աշխարհում գարու առաջատար, իսկ ցորենի` վեցերորդ խոշորագույն արտահանողն է, այս տարի տուժել է նույն երաշտից, որն այս ամսվա սկզբին ստիպել է Ռուսաստանին արգելել երկրից ցորենի արտահանումը: Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի արգելքների նպատակն այդ երկրներում սննդի մատակարարման և գների կայունացումն է: