Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ուրբաթ օրը կեսօրին կողմ որոտացել են մի շարք պայթյուններ, որոնք երկրի իշխանությունների կողմից ահաբեկչական հարձակում են որակավորվել:
ՈւկրաինայիԱրտակարգ իրավիճակների նախարարության հերթապահը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ պայթյունների որոտացել են քաղաքի կինոթատրոններից մեկի, տրամվայի կանգառում, զբոսայգու մուտքի և քաղաքի կենտրոնական մասում:
Ըստ հերթապահի, պայթյունների պատճառով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած անձինք տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել 27 մարդ: Վնասվածքներ ստացածների թվի մասին տեղեկությունները, ինչպես նաև պայթյունի պատճառները ճշտվում են:
Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյուններն իշխանությունները կարող են օգտագործել երկրում արտակարգ դրություն մտցնելու համար: