Թուրքիայի վարչապետը կոչ է արել Սիրիայի նախագահին հրաժարական ներկայացնել

Թուրքիայի վարչապետը կոչ է արել Սիրիայի նախագահին հրաժարական ներկայացնել

Թուրքիայի վարչապետը հեռուստատեսությամբ տված հարցազրույցում կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին հրաժարական ներկայացնել:

Այս հայտարարությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել երեքշաբթի օրը՝ ասելով, որ իր նախկին դաշնակից ալ-Ասսադը պետք է հրաժարական ներկայացնի «տարածաշրջանի և իր ժողովրդի բարեկեցության համար»:

Անկարան վերջերս հանդես է գալիս Սիրիայի կառավարության գնալով ուժեղացող քննադատությամբ: Թուրքիայի վարչապետի կոչը տարածաշրջանի պետության ղեկավարի կողմից Սիրիայի նախագահին ուղղված նման առաջին կոչն է:

Երկու պետությունների միջև հարաբերությունների վատթարացման շարունակությանը նպաստել է երկուշաբթի օրը Սիրայի հյուսիսում զինյալների կողմից Սաուդյան Արաբիայից Թուրքիա վերադարձող ուխտագնացների շարասյան ուղղությամբ բացված կրակը, որի արդյունքում վնասվածքներ է ստացել Թուրքիայի երկու քաղաքացի:

Միավորված ազգերի կազմակերպությունում Սիրիայի ներկայացուցիչը երկուշաբթի օրը խիստ քննադատության է արժանացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացրած բանաձևը, որտեղ դատապարտվել է այս երկրում արդեն ութ ամիս չդադարող բռնությունները ընդդիմադիրների նկատմամբ: