Թուրքիան չի բացառում ցամաքային գործողությունները Իրաքի հյուսիում

Թուրքիան չի բացառում ցամաքային գործողությունները Իրաքի հյուսիում

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են իրականացնել ցամաքային ռազմական գործողություններ Իրաքի հյուսիսում բնակվող քուրդ ապստամբների նկատմամբ:

Այս երկրի ներքին գործերի նախարար Ադրիս Նայիմ Սահինը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրաքի իշխանությունների հետ անցկացվում են քուրդ ապստամբների դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու մասին բանակցություններ:

Սահինի համաձայն, ռազմական նման գործողություններ կարող են սկսվել «ցանկացած պահի»:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը վերջերս ակտիվացրել է իր գործողությունները: Քուրդ ապստամբները կիրակի օրը հարձակում են իրականացրել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ոստիկանության բազմաթիվ հիմնարկությունների ուղղությամբ, որոնց զոհ են գնացել առնվազն հինգ մարդ:

Թուրքիայի զինված ուժերը, ի պատասխան քուրդ ապստամբների կողմից իրականացվող գործողությունների, օդային հարձակումներ են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող ապստամբների հենակետերի ուղղությամբ: Նրանց համաձայն, Իրաքի տարածքի ուղղությամբ արձակված հրետանային կրակի և օդուժի հարձակման արդյունքում ոչնչացվել է առնվազն 160 քուրդ ապստամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հադես է եկել հայտարարությամբ, ըստ որի «ապստամբների նկատմամբ Թուրքիայի համբերությունը սպառվում է»:

«Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից: Այն ինքնավարության համար մարտեր է սկսել 1984 թվականից ի վեր, որին զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ: