Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից Թուրքիայի Հաքարի նահանգի Շեմդինլի շրջանում կիրակի օրն ուշ երեկոյան իրականացված հարձակման պատճառով զոհվել է երեք մարդ:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, քուրդ զինյալների հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել տասը մարդ:
Զոհերի և վնասվածների պատճառ է դարձել գնդացիրների և հրթիռների կիրառմամբ Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների կողմից Շեմդիլիի շրջանային ոստիկանության շտաբի, ժանդարմերիայի հրամանատարական կետի և ստորաբաժանումների ուղղությամբ իրականացված հարձակումը:
Հարձակման արդյունքում քուրդ գրոհայինների և Թուրքիայի անվտանգության ուժերի ծառայողների միջև, որոնց օգնությանն են հասել ուղղաթիռներ, բռնկվել է մոտ երեք ժամ տևած հրաձգություն:
Հարձակման պատճառով վնասվածքներ ստացած տասը մարդուց յոթը զինծառայողներ են եղել:
Հիշեցնենք, որ վերջերս Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկներն ակտիվացրել են իրենց կողմից իրականացվող հարձակումները, որոնց ի պատասխան Թուրքիայի զինված ուժերն ավելի հաճախ են սկսել օդային հարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում գտնվող ապստամբների հենակետերի ուղղությամբ:
Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ 30 տարի վարում է անկախ Քրդստան ստեղծելուն և Թուրքիայում բնակվող քրդերին ավելի լայն քաղաքացիական և քաղաքական իրավունքներ տրամադրելուն ուղղված պայքար:
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը որպես ահաբեկչական է ճանաչված Թուրքիան, Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները կողմից: