Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի վաչապետի հանդիպումը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` տիկնոջ հետ (արխիվային լուսանկար)

Բաքվում կայացել է Ադրբեջան պաշտոնական այցով այսօր ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեռ մառ դեմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս այցը Թուրքիայի վարչապետի առաջին այցն է Ադրբեջան` անցյալ ամիս կայացած համընդհանուր ընտրություններից հետո:

Ադրբեջանական «Տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր ոլորտներում ստեղծված բարեկամական հարաբերությունները զարգանում են, և վստահություն են հայտնել, որ երկու պետությունների միջև հարաբերությունների նման զարգացումն ապագայում կշարունակվի և կամրապնդվի:

Թուրքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Ադրբեջան կատարած այցից առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար:

«Միաժամանակ, մտադիր ենք շարունակել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը», - Բաքու կատարվելիք իր այցից առաջ նշել է Թուրքիայի վարչապետը: