Թուրքիայի հարավ-արևմուտքում զոհվել է երեք զինծառայող

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալներ (արխիվային լուսանկար)

Թուրքիայի հարավ արևմուտքում երեք զինծառայող է սպանվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների կողմից:

«Հուրիեթ» թուրքական պարբերականի փոխանցմամբ, զինծառայողները, վերադառնալով հարավ-արևմտյան Շիրնակ նահանգի Բեյթուշշեբաբ շրջանում իրականացվող պարեկային ծառայությունից, ընկել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» մի խումբ զինյալների կողմից կազմակերպված դարան:

Պարբերականի փոխանցմամբ, զոհվածների թվում են եղել թուրքական բանակի երկու շարքային և մեկ սպա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին Դիարբեքիր նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների հետ բախման պատճառով զոհվել է թուրքական բանակի 16 զինծառայող, ինչը դարձել է թուրքական բանակի կողմից զինծառայողների ամենամեծ կորուստը 2008 թվականի հոկտեմբերից:

«Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից: