Թուրքիան պատժամիջոցներ է սահմանել՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հաստատելուն ի պատասխան

Թուրքիան պատժամիջոցներ է սահմանել՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հաստատելուն ի պատասխան

Թուրքիայի իշխանությունները զայրույթով են արձագանքել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հաստատմանը:

Թուրքիան հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին և արգելել է ֆրանսիական նավատորմին մուտք գործել Թուրքիայի տարածքային ջրեր:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ֆրանսիայի ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքի օգտագործման հնարավորության նկատմամբ. Ֆրանսիայի ռազմական օդանավերին արգելվել է մուտք գործել Թուրքիայի օդային տարածք:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ազգությամբ հայ Ֆրանսիայի հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջներին տեղի տալու մեջ:

Էրդողանի համաձայն, հնարավոր է, որ Թուրքիան սահմանի նաև լրացուցիչ այլ պատժամիջոցներ:

Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Թուրքիայի արձագանքով: Արտգործնախարար Ալեն Ժյուպեն Ֆրանսիան և Թուրքիան ռազմավարական գործընկերների է անվանել, քանի որ երկու պետությունն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: