Ստամբուլի գլխավոր հրապարակում կիրակի օրը տեղի ունեցած ռմբակոծության պատասխանատվությունը ստանձնել է քրդական մի խմբավորում:
«Քրդստանի ազատության բազեներ» (ՔԱԲ) խմբավորումն ինտերնետային իր կայքում չորեքշաբթի օրը հայտարարել է 32 մարդու վնասներ պատճառած հարձակման կազմակերպման մասին:
Խմբավորումը կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցություն հետ, որը Թուրքիայում և ԱՄՆ-ում ահաբեկչական մազմակերպություն է համարվում:
Ռմբակոծությունն իրականացրած ահաբեկչի թիրախը ավտոբուսում գտնվող ոստիկաններն էին, սակայն հարձակումից վնասվածքներ ստացածների գրեթե կեսը քաղաքացիական անձինք են: