«Թուրքական բանակում ծառայող հայազգի մի զինվոր ապրիլի 24-ին սպանվել է ծառայակցի կողմից»:
Այս մասին հաղորդել է «Բլումբերգ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը:
«Ռադիկալ»-ի համաձայն, Սևակ Սահին Բալիքչիի ընտանիքը պահանջել է զինվորի մահվան մանրամասն հետաքննություն անցկացնել, և դիահերձման եզրակացությունը ուսումնասիրելու համար դիմելու է իրավաբանի օգնությանը:
Թուրքական բանակի ներկայացուցիչները սակայն պնդում են, թե Սևակի մահվան պատճառ է դարձել իր ծառայակցի կողմից զենքի հետ անզգույշ վերաբերմունքը: